Հրապարակումներ / Կանաչ ապահովագրություն
Կանաչ ապահովագրություն
Կանաչ ապահովագրություն
Կանաչ են համարվում ապահովագրական այն պրոդուկտները, որոնք խթանում են շրջակա միջավայրի կայունությունը։ Դրանք նպատակադրում են կլիմայի փոփոխության ռիսկի նվազեցումը և անցումը շրջանաձև տնտեսության՝ ապահովադիրների շրջանում խթանելով էկոլոգիապես մաքուր վարքագիծ և նվազեցնելով նրանց ածխածնային հետքը:
Կանաչ ապահովագրության առավելությունները
- Աջակցում է տնտեսության ապակարբոնացմանը
- Խրախուսում է կայուն վարքագիծ
- Բարձրացնում է կլիմայական ռիսկերի նկատմամբ դիմադրողականությունը
- Ուղղորդում է ներդրումները դեպի կանաչ տեխնոլոգիաներ և ենթակառուցվածքներ
- Բարձրացնում է շրջակա միջավայրի ռիսկերի և առկա լուծումների վերաբերյալ իրազեկվածությունը
- Նվազեցնում է կլիմայական վնասների հետ կապված երկարաժամկետ ծախսերը
Կանաչ ապահովագրական պրոդուկտներ
- Գույքի ապահովագրություն. վնասված գույքի վերականգնում էներգաարդյունավետ կամ էկոլոգիապես մաքուր նյութերով
- Զեղչեր ցածր արտանետումներով տրանսպորտային միջոցների ապահովագրության դեպքում․
- Ապահովագրում «վճարիր ըստ վարելու» սկզբունքով. խրախուսում է քիչ վարելը՝ զեղչեր նախատեսելով ավելի քիչ վարող վարորդների համար կամ այն դեպքերում, երբ վարորդը ներկայացնում է նաև հանրային տրանսպորտից օգտվելու փաթեթ
- Զեղչեր կանխարգելիչ համակարգերի (օրինակ հողմակայուն կամ էներգախնայող սարքեր) առկայության դեպքում:
Կանաչ ապահովագրության տեսակների ներդրման հիմնական խոչընդոտները
- Տվյալների սակավություն՝ կապված նոր տեխնոլոգիաների հետ կապված վնասների վիճակագրության բացակայության հետ
- Բարձր ծախսեր. կանաչ պրոդուկտները կարող են ավելի թանկ լինել անհատական մոտեցումների կիրառման և տեխնոլոգիական ռիսկերի պատճառով
- Կանաչ լվացման ռիսկեր (greenwashing). առանց հստակ ստանդարտների որոշ պրոդուկտներ կարող են սխալմամբ համարվել «կանաչ»
- Տեխնիկական հմտությունների պակաս՝ կապված ցածր ածխածնային տեխնոլոգիաների ոլորտում փորձագիտության ցածր մակարդակի հետ
- Գաղտնիության հետ կապված ռիսկեր՝ կապված կիբերանվտանգության խնդիրների հետ: