Հրապարակումներ / Մեծ թվերի օրենք
Մեծ թվերի օրենք
Ինչո՞ւ է ապահովագրությունն աշխատում։ Ծանոթացե՛ք Մեծ թվերի օրենքին։
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապահովագրողները կանխատեսում ռիսկերը և սահմանում արդար գներ։ Այս ամենը կապված է վիճակագրության մեջ կիրառվող Մեծ թվերի օրենքի տեսության՝ ապահովագրական բիզնեսի կայունության հետևում ընկած գաղտնիքի կիրառման հետ։
Ի՞նչ է Մեծ թվերի օրենքը։
- Համաձայն Մեծ թվերի օրենքի՝ որքան շատ նմանատիպ դեպքեր ենք դիտարկում, այնքան ավելի կանխատեսելի են դառնում արդյունքները։
- Պատկերացրեք, որ մետաղադրամը նետում եք 10 անգամ. նետումների արդյունքում կարող եք ստանալ 7 զինանշան։ Բայց նետեք այն 10,000 անգամ, և «զինանշան-գիր» հարաբերակցությունը կմոտենա 50/50-ի, ինչպես սպասվում էր, քանի որ մետաղադրամն ունի երկու կողմ։ Գործնականում հենց սա է Մեծ թվերի օրենքը։
- Ապահովագրության մեջ յուրաքանչյուր ապահովադիր նման է «մետաղադրամ նետելու»։ Մեկ պահանջը անկանխատեսելի է։ Բայց հազարավոր պայմանագրերի դեպքում ելքը կանխատեսելի է դառնում։
Ինչու՞ է դա կարեւոր ապահովագրության մեջ.
- Օգնում է ապահովագրողներին ավելի ճշգրիտ կանխատեսել ապագա հայցերը։
- Որքան շատ տվյալներ ունենան ապահովագրողները, այնքան ավելի ճշգրիտ կարող են կանխատեսել ապագա վնասները և սահմանել հիմնավորված ապահովագրավճարներ։
- Ապահովում է արդար գնագոյացում բոլորի համար։ Երբ գնագոյացումը կայուն է և հիմնված է հուսալի կանխատեսումների վրա, ապահովադիրներն ավելի հավանական է, որ վստահեն ապահովագրական համակարգին։
- Կառուցում է կայուն և ապահով ապահովագրական համակարգ․ կանխատեսելի պահանջների մոդելները օգնում են ապահովագրողներին մնալ վճարունակ, նույնիսկ դժվարին տարիներին։
Առանց Մեծ թվերի օրենքի ապահովագրությունը հիմնված կլիներ գուշակությունների վրա՝ անորոշ, անարդար և անկարող կլիներ պաշտպանել մեզ, երբ մենք դրա կարիքն ամենաշատն ունենայինք։